Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 16-ին, ժամը 02.12-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 42 շենքի 9 հարկի բնակարաններից մեկում:

Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ, ավտոսանդուղք եւ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 42 շենքի 17-րդ բնակարանի պատշգամբում այրվում է բազմոց եւ տնտեսական իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.42-ին, մարվել՝ 02.44-ին: 
Նույն բնակարանի բնակիչ 28-ամյա Ա. Ա.-ն այրվածքներով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական գիտական կենտրոն»: