Ադրբեջան այցելած ԵԽԽՎ Մշտադիտարկման հանձնաժողովի համազեկուցողներ Ստեֆան Շեննակն ու Սեզար Պրեդան հանդիպել են մի խումբ ընդդիմադիրների եւ իրավապաշտպանների հետ։
Turan–ի հետ զրույցում հանդիպման մասնակից իրավապաշտպան Սամիր Քազըմլըն ասել է, որ քննարկվել է ժողովրդավարության եւ մարդու իրավունքների շուրջ տիրող վիճակը Ադրբեջանում։
Ընդ որում, հիմնական ուշադրությունը կենտրանացված է եղել քաղբանտարկյալների խնդրին, ՀԿ–ների մասին օրենսդրության միջից սահմանափակող նորմերի վերացման անհրաժեշտությանը, կալանքի տակ գտնվող կազմակերպությունների, բանկային հաշիվների խնդրին, ակտիվիստների եւ լրագրողների խնդրին։
Համազեկուցողները հունիսի 15-ին հանդիպել են նաեւ նախկին բանտարկյալներ Ինթիգամ Ալիեւի, Հիլալ Մամեդովի, Ռասուլ Ջաֆարովի, Յադիգյար Սադիգովի, Սիրաջ Քերիմլըի եւ Ռաշադ Մամեդովի հետ։
Նրանք հանդիպել են նաեւ ընդդիմադիր առաջնորներ Ջամիլ Հասանլըի, Ալի Քերիմլըի եւ «Մուսավաթ» կուսակցության ղեկավար Արիֆ Հաջիլըի հետ։





























