Հունիսի 16-ի գիշերը Երեւանի Դավթաշեն 4-րդ թաղամասի թիվ 42 շենքի բնակարաններից մեկում հրդեհը բռնկվել է ծխախոտը չհանգնելու հետեւանքով: Չհանգցված ծխախոտն ընկել է պատշգամբում գտնվող շորերի վրա, որի հետեւանքով էլ հրդեհ է բռնկվել:

NEWS.am-ին Երեւանի «Ճառագայթային բժշկության եւ այրվածքաբանական գիտական կենտրոնից» տեղեկացրին, որ բնակարանի 28-ամյա Արման Ա.-ն իրենց մոտ է տեղափոխվել գիշերը ժամը 3-ին՝ վերին եւ ստորին վերջույթների այրվածքով: 28-ամյա երիտասարդը, սակայն, չի ցանկացել մնալ հիվանդանոցում եւ ամբուլատոր բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել հիվանդանոցից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Երեւանի Դավիթաշեն 2-րդ թաղամասի թիվ 42 շենքի 17-րդ բնակարանի պատշգամբում այրվում է բազմոց եւ տնտեսական իրեր (մոտ 2 քմ):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 02.42-ին, մարվել՝ 02.44-ին: