Հաշմանդամություն ունեցող զինվորականներին օգնության համար անհրաժեշտ գումարներ հատկացվում են: Այս մասին հայտնել է Հայաստանի աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ Կառավարության հունիսի 16-ի նիստի ժամանակ, ներկայացնելով Կառավարության եզրակացությունը՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանի, Վահե Հովհաննիսյանի ու Ստեփան Մարկարյանի հեղինակած օրինագծի վերաբերյալ, որն առաջարկում է ապահովագրել այն զինծառայողների առողջությունը, որոնք 2016-ի ապրիլի 1-ի դրությամբ մասնակցել են ռազմական գործողությունների:

Այդ կապակցությամբ նախարարը նշել է, որ 1-ին, 2-րդ, ու 3-րդ կարգի հաշմանդամության դեպքում զինծառայողները ստանում են 500,400 ու 300 հազար միանվագ վճարներ, նաեւ ամսական 55, 48 ու 36 հազար դրամ վճար (ընթացիկ փոխարժեքով մոտ 115, 100 ու 75 դոլար- խմբ.):