Հայաստանում ուզում են բարեփոխել Քաղաքացիական դատավարության օրենսգիրքը: Համապատասխան փոփոխությունների նախագիծը քննարկվել է Հայաստանի Կառավարության հունիսի 16-ի նիստի ժամանակ ու ուղարկվել վերանայման:

Ի թիվս բազմաթիվ փոփոխությունների՝ առաջարկվում է մասնավորապես հետեւյալը.

Բարձրացնել նախնական դատական նիստի նշանակությունը: Այս նիստը պետք է որոշի կողմերի ապացուցողական պարտավորությունները ու ապացույցների հավաքումը, որոշի ապացուցման առարկան, անվիճարկելի փաստերի շրջանակը:

Քրեական դատավարության օրենսգրքի օրինակով առաջարկվում է սահմանել դատական նիստի ընդհանուր կանոններ դրա բոլոր փուլերի համար: Ծրագրում են միավորել նաեւ հայցը քննելու ու գործը փակելու համար հիմնավորումները:

Առաջարկվում է ներդնել փորձագիտական եզրակացության փորձարկման ընթացակարգը՝ դա պետք է արվի մինչեւ նախնական դատական նիստի ավարտը:

Որպես նոր միջոցառում՝ առաջարկում են թույլատրել անչափահասների հարցաքննությունը ( ընդ որում մինչեւ 14 տարեկաններինը միայն մանկական հոգեբանի մասնակցությամբ):

Առաջարկվում է ներդնել նաեւ հավաքական հայցերի ընթացակարգը: Դրանք կարող են օգտակար լինել, երբ քաղաքացիների մեծ խմբի հասցվում է ոչ փոքր, բայց առանձին- առանձին՝ համեմատաբար փոքր վնաս, ու առանձին հայցերը կարող են նույնիսկ դատական ծախսերը չփակել (օրինակ եթե խոսքը խմբային թունավորման մասին է- խմբ):