«Օրինաց երկիր» խմբակցությունը կկարողանա կուսակցության օրինակով անվանափոխվել «Հայկական վերածնունդ»:
Հունիսի 16-ի նիստի ժամանակ Կառավարությունը հաստատել է խմբակցության պատգամավորների առաջարկած՝ Ազգային ժողովի կանոնակարգերում փոփոխություններ անելու նախագիծը, որով խմբակցության անունը կարելի է փոխել, եթե փոխվում է այն ստեղծած կուսակցության անունը:
Հիշեցնենք, որ 2015-ին «Օրինաց երկիրը» հայտարարել է «Հայկական վերածնունդ» ճակատ ստեղծելու մասին, որից հետո ինքն էլ է անվանափոխվել:





























