Արաբական Միացյալ Էմիրությունները դադարեցնում է Եմենում գործողություններին մասնակցությունը։ Այս մասին ասել է երկրի արտգործնախարար Անվար Կարկաշը, փոխանցում է DefenseNews–ը։
«Քուվեյթում 50 օր տեւած բարդ բանակցություններից հետո ապագայի միասնական տեսլական այդպես էլ չկա։ Տագնապալի ազդանշաններ կան, որ հարավն ուզում է առանձնանալ, եւ որ արմատականությունը թափ է հավաքում»,– ասել է նա։
Նախարարի խոսքով՝ իր երկիրը կօգնի վերականգնել Եմենը, բայց ի վերջո դա հենց քաղաքացիների խնդիրն է։ Նա դժգոհություն է հայտնել, որ Իրաքի շիական շարժումը կրոնական թշնամանք է հրահրում, իսկ «Ալ Կաիդան» ձախողում է երկրի հանդարտեցման գործըթնացը։
Սաուդյան Արաբիան, որը ղեկավարում է Եմենում պատերազմող կոալիցիան, չի մեկնաբանել ԱՄԷ զորքերը հետ քաշելու տեղեկությունները։ Նրա ցամաքային միավորումներն ու ավիացիան Քուվեյթի, Բահրեյնի եւ Կատարի հետ շարունակում են մասնակցել հակամարտությանը։
Հիշեցնենք, որ Եմենում մի քանի տարի է՝ շարունակվում է զինված հակամարտությունը «Անսար Ալլահ» շիական շարժման ապստամբ հուսների, նախկին նախագահ Ալի Աբդալլահ Սալեհի նկատմամբ լոյալ տրամադրված բանակի մի հատվածի ու նրանց կողմից վտարված նախագահ Աբդ Ռաբբու Մանսուր Հադիի զորքերի միջեւ, որոնց աջակցում է Սաուդյան Արաբիայի ղեկավարած կոալիցիան:





























