Հունիսի 15-ից 17-ը Մոսկվայում անցկացվող  «Միջազգային բանակային խաղեր-2016» մրցումների նախապատրաստման պլանավորման ամփոփիչ համաժողովին եւ անցկացման վայրերի տեղազննությանը մասնակցում է ՀՀ ՊՆ բարձրագույն սպայական խորհրդի անդամ, «Տանկային բիաթլոն ֆեդերացիայի» հայկական մասնաճյուղի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Մ.Սարգսյանի  գլխավորած աշխատանքային խումբը:

Հայաստանի ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 16-ից 17-ը Մոսկվայում անցկացվող ՀԱՊԿ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը կարգավորող փաստաթղթերի նախագծերի քննարկումներին կմասնակցի ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության ներկայացուցիչը: