Երեւանում այսօր՝ հունիսի 16-ին, Երեւանի Նոր Նորք վարչական շրջանի Գայի պողոտայում ГАЗ 2105 մակնիշի ավտոմեքենան բախվել է 58 համարի երթուղային տաքսուն եւ Իրանի Իսլամական Հանրապետության երկու ` Իվեկո եւ Ինտերնաշ մակնիշի բեռնատարներին:
58 համարի երթուղային տաքսու 3 ուղեւորներ տեղափոխվել են Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: NEWS.am-ին հիվանդանոցից տեղակացրին, որ 3 քաղաքացիներն էլ ամբուլատոր բուժօգնությւոն ստանալուց հետո դուրս են գրվել հիվանդանոցից:




























