Հունիսի 15-ին, ժամը 19.10-ին, Երեւանի Վաղարշյան փողոցում անհայտ ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 11-ամյա տղայի, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ժամը 21.10-ին քննչական վարչություն է ներկայացել 32-ամյա տղամարդ եւ խոստովանել, որ վրաերթը կատարել է ինքն իր վարած «Օպել Աստրա Ջ» մակնիշի ավտոմեքենայով:
Կատարվում է քննություն:




























