Հունիսի 15-ին, ժամը 23.10-ին, հիվանդանոցից ոստիկանությունում հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է դիմել 49-ամյա տղամարդ եւ հայտնել, որ մարմնական վնասվածքը ստացել է Երեւանի Գնունու փողոցում անհայտ ավտոմեքենայի կողմից ոտքի վրայով անցնելու հետեւանքով:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ կատարվում է քննություն:




























