Ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ՝ Աբովյան քաղաքի Հանրապետության փողոցից բերման է ենթարկվել 50-ամյա Մադլենա Ա.-ն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա հունիսի 13-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի /սուտ մատնություն/ 2-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով` պատժի կրումից խուսափելու համար: