Հունիսի 15-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Մերսեդես Բենց-124» մակնիշի ավտոմեքենան Բագրատաշեն-Վանաձոր ճանապարհի 35-րդ կմ-ին դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ մտել քարի արտադրամաս:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով 3 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: