Հայաստանի տարածքում հունիսի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: Քամին՝ հարավ-արևմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 20-25 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 17-ին կնվազի 3-4 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 17-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +26+28 աստիճան տաքություն։
Ջերմաստիճանը մարզերում՝
Շիրակում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,
Կոտայքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,
Գեղարքունիքում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,
Լոռիում՝ գիշերը` +7+11, ցերեկը` +19+24,
Տավուշում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +22+26,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +14+17, ցերեկը` +25+27,
Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +26+28,
Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +26+28,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +6+10, ցերեկը` +16+20,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +25+28,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +14+18, ցերեկը` +26+30,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +5+10, ցերեկը` +16+21,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +12+17, ցերեկը` +20+24։




























