Հայաստանում պատրաստվում են փակել «Հայգազարդ» ՓԲԸ–ն։ Այս մասին խորհրդարանում հունիսի 16-ին ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը։ Փակումը նախատեսված է Համաշխարհային բանկի վարկային պայմանագրով, որի համաձայն՝ Հայաստանը 30 մլն դոլար կստանա Մեծամորի ԱԷԿ–ի եւ Երեւանի ՋԷԿ–ի վարկերի վերակազմավորման համար։

Այդ կապակցությամբ Արեգ Գալստյանը նշեց, որ 1990-ական թթ. վերջին «Հայգազարդը» կանգնեցվել էր, որպեսզի նրա վրա գրվեն սեփականաշնորհման հանված պետական ձեռնարկությունների պարտքերը եւ դրանք շուկային «մաքուր» ներկայացնեն։

«Հայգազարդի» ղեկավարությունը նախորդ տարիների ընթացքում աշխատել է այդ պարտքերի հետ։

«Ընկերությունը բավական աշխատել է, եւ հիմա ֆինանսիստների կարծիքով ժամանակն է, որ պետությունը որոշի մնացած պարտքերի հուսալիության աստիճանը»,– ասել է փոխնախարարը։