Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի կարի ֆաբրիկայի մոտակայքում այսօր՝ հունիսի 16-ին, տեղի ունեցած ավտովթարի հետեւանքով տուժել են անչափահասներ: Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԱԻՆ մամուլի ծառայությունից, «ՎԱԶ-2121» մակնիշի 03 UU 611 պետհամարանիշով ավտոմեքենան, որի վարորդը 21-ամյա Լ.Մ-ն է,  դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել:

Մինչեւ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը եւ ուղեւորներ՝ 15-ամյա Ս. Հ.- Ս. Ե.-ը եւ 16-ամյա  Հ. Պ.-ը հոսպիտալացվել են Չարենցավան քաղաքի ԲԿ, այնուհետեւ Հ. Պ.-ը տեղափոխվել է «Սրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

NEWS.am-ին հիվանդանոցիցի հայտնեցին, որ տուժածի վիճակը բավարար է, նրա կյանքին վտանգ չի սպառնում: