Ռուսաստանն ամբողջությամբ իրականացրել է Ադրբեջանին Т-90С տանկերի մատակարարման պարտավորությունը: Այս մասին հայտարարել է Պետերբուրգյան միջազգային տնտեսական համաժողովի ժամանակ հայտարարել է «Ուրալվագոնզավոդ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Օլեգ Սիենկոն:

«Պարտավորություններն ամբողջությամբ իրականացվել են, մատակարարումներն ավարտված են»,- Սիենկոյի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը զենքի եւ զինտեխնիկայի խոշոր խմբաքանակի մատակարարումների մասին համաձայնությունն են ձեռք բերել 2010 թվականին: Ծրագրվում է պայմանագրերի փաթեթն իրականացնել 2017-ին: Փորձագետներն այդ համաձայնագրերի ընդհանուր արժեքը մինչեւ 1 մլրդ դոլար են գնահատում:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ 2016 թվականին պետք է ավարտվեն Ադրբեջանին ռուսական ՀՄՄ-3-ների մատակարարումները: