«ՉԻ» տեղեկություններով՝ հունիսի 15-ին Երեւանում հերթական դժբախտ դեպքն է գրանցվել։ Հարավկովկասյան երկաթուղու Երեւանի լոկոմոտիվային դեպոյում՝ 3-րդ հարկից 53-ամյա տղամարդ է ընկել եւ մահացել։
Իրավապահ համակարգի աղբյուրներից հայտնի դարձավ, որ մահացած տղամարդը Վաչագան Մխիթարյանն է՝ ներկարար, «Սեթշին» ընկերության աշխատակից, ապրում է Նոր Նորքի 9-րդ զանգվածում։
Հետաքրքիր է՝ ինչ հանգամանքներում է աշխատակիցը մահացել, ի՞նչ կպարզի քննությունը այս մասով, արդյոք այս դժբախտ պատահարը կապ ունի աշխատանքային կանոնների պահպանման հետ, թե՞ ոչ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում





























