«Կոշ» քրեակատարողական հիմնարկում հունիսի 16-ի երեկոյան դատապարտյալ է ինքնավնասվել: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին քրեակատարողական վարչությունից:
Դատապարտյալը 34-ամյա Սահակ Սահակյանն է: Նա ինքնավնասում է կատարել որովայնի շրջանում, տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, այնուհետեւ դատապարտյալների հիվանդանոց:
ՔԿՎ-ից տեղեկացրին, որ նրա վիճակը բավարար է:





























