Հայաստանի ԱԻՆ-ում, հունիսի 16-ին, ժամը 22.25-ին ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղհովիտի ամառատեղիում տուն է փլուզվել, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ փլուզվել է տան տանիքը (մոտ 25 քմ), եւ փլվածքի տակ է մնացել բնակիչ՝ 88-ամյա Ա. Ա.-ն: Վերջինիս դին փրկարարները դուրս են բերել փլատակներից  եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին: