Հայաստանում 5328  դիմորդ այսօր`հունիսի 17-ին, քննություն է հանձնում «Մաթեմատիկա» առարկայից: NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ տարբեր քննական կենտրոններում քննությունը հիմնականում մեկնարկել է առավոտյան ժամը 9:30-ից:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի քննական կենտրոնում քննություն հանձնող դիմորդներից Նարինե Սարգսյանը , որը քննական կենտրոնից առաջինը դուրս եկողներից մեկն էր, NEWS.am-ի հետ զրույցում նշեց, որ  գոհ է քննական թեստերից, հարցերն այնքան էլ բարդ չեն եղել եւ արագ կողմնորոշվելու շնորհիվ կարողացել է  լավ գրել քննությունը եւ առաջիններից մեկը դուրս գալ քննական կենտրոնից.«Շատ հեշտ հարցեր էին ինձ ընկել, հնարավորինս փորձել եմ կենտրոնանալ եւ լավ գրել»:

Նշենք, որ հանրապետությունում գործում է 29 քննական կենտրոն,  որից 10-ը` Երեւանում,  9-ը` մարզերում: