Հայաստանի նոր Հարկային օրենսգիրքը ճնշում է, որի պայմաններում տնտեսվարող սուբյեկտները կկորցնեն իրենց գործունեության նկատմամաբ հետաքրքրությունը։ Այս մասին հունիսի 17-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքով՝ նոր Հարկային օրենսգիրքը շատ ծանր պայմաններ է ստեղծում։ «Մենք հասկանում ենք, որ պետական ռեսուրսներն անարդյունավետ են օգտագործվել։ Ֆինանսական ռեսուրսների կենտրոնացումն, իհարկե, ցանկալի է յուրաքանչյուր երկրի համար, բայց այն չպետք է խեղդի հասարակությանը»,– նշել է Բոստանջյանը եւ հավելել, որ այնպիսի տպավորություն է, թե ՀՕ միջոցով ուզում են դատարկել երկիրը։
Հիշեցնենք, որ ՀՕ նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել էր խորհրդարանում հունիսի 15-ին։





























