Երեւանում այսօր` հունիսի 17-ին, մեկնարկել է «Համախմբում» կուսակցության համագումարը: Համագումարը նախագահում են ԲՀԿ խմբակցության պատգամավորներ Էլինար Վարդանյանն ու Ստեփան   Մարգարյանը:

Համագումարին 389 պատվիրակներից ներկա է 282-ը:

Ներկաները միաձայն ընդունեցին «Համախմբում» կուսակցություն ստեղծելու մասին որոշում:

«Համախմբում» կուսակցության անդամները միասնական ընդունեցին նաեւ կուսակցության  ներկայացրած 14 գլխից բաղկացած ծրագիր:

Էլինար Վարդանյանը նշեց, որ կուսակցությունը նպաստելու է ինքնիշխան, ժողովրդավարական, իրավական, սոցիալական, արդար եւ հզոր պետություն ստեղծելուն: