Beeline-ը «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ հայտարարում է «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացման մասին: Փառատոնը տեղի կունենա հուլիսի 15-17-ը Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղի մոտ գտնվող «Վիշապ» լողափում:

Փառատոնի շրջանակում հանդես կգան ինչպես հայտնի, այնպես էլ նորահայտ հեղինակային երգի կատարողներ: Տեղի կունենան նաեւ «Արվեստանոցային հանդիպումներ» երիտասարդ եւ փորձառու կատարողների միջեւ, համերգային փոքրիկ ծրագրեր սիրված երգահանների մասնակցությամբ եւ մշակութային միջանկյալ հանդիպումներ:

«Beeline-ի կորպորատիվ սոցիալական ռազմավարության շրջանակում մենք կարեւորում ենք այն միջոցառումները, որոնք ուղղված են հատկապես երիտասարդների համար նոր հեռանկարների ստեղծմանը եւ նրանց կյանքն ավելի լավը դարձնելուն: Ուրախ  ենք այսօր հայտարարել «Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին աջակցության մասին, որն ինքնադրսեւորման եւ փորձ ձեռք բերելու հիանալի հնարավորություններ կլինի երիտասարդ հեղինակ-կատարողների համար: Վստահ եմ` փառատոնը կբացահայտի բազմաթիվ նոր տաղանդավոր երիտասարդների անուններ, ովքեր կզարգացնեն երաժշտական այս ուղղությունը Հայաստանում», - նշեց Հայաստանում Beeline-ի Հասարակայնության հետ կապերի ծառայության ղեկավար Տաթեւ Այրումյանը: 

«Հեղինակային երգի փառատոնները համախմբում են հայ հեղինակ-կատարողներին, կապ  են ստեղծում  տարբեր   սերունդների    երգահանների  միջեւ, ծառայում են  հրաշալի  հարթակ փորձի փոխանակաման  համար, ինչպես նաեւ այս ժանրի սիրահարներին հնարավորություն  են  տալիս վայելելու հեղինակային երգի տարբեր    սերունդների  յուրօրինակ կատարումները: «Սիվիլ Արտ» մշակութային հասարակական կազմակերպությունը Բարդերի Ակումբի  հետ  համատեղ նախաձեռնել է հեղինակային երգի համահայկական «Հուսո Առագաստ 2016» փառատոնը` վերցնելով իր  վրա  այդ   դերը», - նշեց «Սիվիլ Արտ» մշակութային Հասարակական կազմակերպության տնօրեն Վախթանգ Հարությունյանը:

«Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնի անցկացմանն աջակցում են ՀՀ Մշակույթի նախարարությունը եւ «Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը: Փառատոնի գլխավոր հովանավորն է Beeline-ը:

Հուսո առագաստ 2016» համահայկական երկրորդ փառատոնին մասնակացության հայտերն անհրաժեշտ է ուղարկել [email protected] էլ. հասցեին մինչեւ ս.թ. հուլիսի 1-ը: Փառատոնին մասնակցելու հնարավորություն կունենան Երեւանում կազմակերպված լսումների արդյունքում ընտրված լավագույն հեղինակ-կատարողները: