Սիրիայում հակաահաբեկչական գործողությունը բարդացնում է մի շարք շրջաններում չափավոր ընդդիմության եւ «Ջաբհաթ ան-Նուսրայի» շարունակվող   «բավական էական համերաշխությունը»: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Սիրիայում մեր ՌՏՈՒ-ի գործողությունը շարունակվում է: Իսկ այն, որ բավականին էական խնդիր է մնում տեղ-տեղ շարունակվող համերաշխությունը այսպես կոչված չափավոր ընդդիմության եւ «Ան-Նուսրայի միջեւ», դա ոչ մեկի համար գաղտնիք չէ», — ասել է նա:

Պեսկովի խոսքով, դա իրոք  «էականորեն բարդացնում է հակաահաբեկչական գործողությունները»: