2015-ին «Արարատբանկ» ԲԲԸ–ն մեծացրել է շահութաբեր ակտիվների բաժինը։ Այս մասին հունիսի 16-ին՝ բանկի բաժնետերերի ամենամյա ժողովին 2015–ի գործունեության հաշվետվությունը ներկայացնելիս, ասաց բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը։
2015-ին «Արարատբանկի» ընդհանուր ակտիվները կազմել են 132 մլրդ դրամ։ Մեկ տարում դրանք կրճատվել են մոտ 4.6 տոկոսով։ Միեւնույն ժամանակ մեկ տարում ակտիվների օրական միջին ծավալը կազմել է մոտ 131.45 մլրդ դրամ կամ 3.8 տոկոսով շատ, քան 2014–ին։
Բացի այդ, ընդհանուր ակտիվներում 2.4 տոկոսային կետով աճել է վարկային պորտֆելի տեսակարար կշիռը՝ հասնելով 50.1 տոկոսի։ Իսկ ընդհանուր առմամբ շահութաբեր ակտիվների (հաճախորդների վարկեր, այլ բանկերում դեպոզիտներ, պետական պարտատոմսեր) բաժինն աճել է 2.34 տոկոսային կետով եւ կազմել 66.44 տոկոս։
Նշենք, որ բանկը մի քանի անգամ մեծացրել է ակտիվները2007-ից հետո, երբ դրանց ծավալը կազմում էր ընդամենը 24.8 մլրդ դրամ։
Հիշեցնենք, որ «Արարատբանկ» ԲԲԸ բաժնետերերն են «Ֆլեշ» ՍՊԸ–ն (64.24 տոկոս, նավթամթերքի խոշորագույն ներկրողներից), ՎԶԵԲ–ը (25 տոկոս) եւ Rural Impulse Fund II SA ընկերությունը (10 տոկոս), որի կառավարող ընկերությունը Բելգիայում տեղակայված Incofin Investment Management–ն է





























