ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանի համար անհասկանալի է Ռուսաստանի հետ ՀՕՊ համաձայնագրի անհրաժեշտությունը:
«Եվ համաձայնագիրն եմ կարդացել, նրան կից հավելվածն եմ կարդացել, ոչինչ չեմ հասկացել: Չեմ հասկացել, թե ինչու նման փաստաթղթի անհրաժեշտություն կա քառօրյա պատերազմից հետո»,- ասաց Հրանտ Բագրատյանը:
Հրանտ Բագրատյանը խոսքով՝ 1993թ. բանակը հաղթեց, քանի որ ստեղծվեց հակաօդային պաշտպանությունը: «Դա մեր ինժեներական մտքի փայլուն հաղթանակն էր, որը ցանկացած ինքնաթիռ խփող էր: Ինչ կարիք կա այդ համակարգը մտցնել նման պայմանագրերի մեջ»,- ասաց Հրանտ Բագրատյանը՝ նշելով, որ համաձայնագրով հաստատվում է, որ Հայաստանի հակաօդային ուժերը ղեկավարելու եւ համակարգելու է Ռուսաստանը:
Նշենք, որ Ազգային Ժողովի Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը եզրակացություն է տվել «ՀՀ եւ ՌԴ միջեւ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագրին:





























