Հունիսի 2-ին, ժամը 17.20-ի սահմաններում, Դիլիջանի Կալինինի փողոցում` թիվ 30 տան դիմաց, իրար էին բախվել «Ինֆինիտի» եւ «Ֆոլքսվագեն Գոլֆ» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետեւանքով վարորդները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ հունիսի 16-ին, ժամը 20-ին, հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ «Ֆոլքսվագեն Գոլֆ»-ի վարորդը` 1981 թ. ծնված Սպարտակ Ղուկասյանը, մահացել է:
Քննությունը շարունակվում է:





























