Ոստիկանության Կոտայքի բաժին է զանգահարել 35-ամյա Ռոման Ա.-ն եւ հայտնել, որ Կոտայք գյուղի գոմերից գողություն է կատարվել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ մեկնած օպերատիվ խմբին նա հաղորդում է տվել, որ դռան փականը կոտրելով՝ իրեն պատկանող անասնագոմից գողացել են անձեռոցիկ փաթեթավորող սարք:

Պարզվել է, որ գողությունը կատարել են 25-ամյա Ժորա Մ.-ն եւ 21-ամյա Արտյոմ Մ.-ն:

Վերջիններս հունիսի 16-ին, ժամը 1-ին, ներկայացել են բաժին եւ տվել խոստովանական բացատրություն:

Կատարվում է քննություն: