Հունիսի 15-ին, ժամը 22.40-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողներից մեկը Սեբաստիայի փողոցի թիվ 141/3-2 հասցեի մոտից բերման է ենթարկել 1988 թ. ծնված Արթուր Ս.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պարզվել է, որ նա փողոցում բացահայտ հափշտակել էր 55-ամյա Աիդա Փ.-ի պարանոցի ոսկյա շղթան` կախազարդով, եւ փորձել դիմել փախուստի, սակայն բռնվել էր ոստիկանի կողմից:

Կատարվում է քննություն: