Ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները թմրանյութ պատրաստելու եւ պահելու կասկածանքով Այգեւան գյուղից բերման են ենթարկել 1958 թ. ծնված Խաչիկ Դ.-ին: Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է կանեփանման դեղնականաչավուն զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Խաչիկ Դ.-ն հայտնել է, որ հայտնաբերվածը պատրաստել է կանեփի բույսից` իր օգտագործման համար:
Կատարվում է հետաքննություն:





























