Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները Քանաքեռի 2-րդ փողոցի թիվ 1 տան մոտից ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին բերման են ենթարկել 26-ամյա Անդրանիկ Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա թիվ 46 երթուղու ավտոբուսում 45-ամյա Լիանա Թ.-ի պայուսակից գողացել էր դրամապանակը, որի մեջ եղել էր գումար, բանկային եւ զեղչի քարտեր, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցրել, քանի որ բռնվել է ոստիկանության ծառայողների կողմից:

Գողոնն առգրավված է:

Կատարվում է հետաքննություն: