2016 թվականի հունիսի 18-ից Երեւան քաղաքի Գլինկայի փողոցի՝ Տիգրան Մեծի պողոտային կից հատվածի թեւում, կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նշված թեւի հատվածում երթեւեկությունն այսուհետ կլինի միակողմանի՝ դեպի Տիգրան Մեծի պողոտա ուղղությամբ: