Հղիության արհեստական ընդհատման գործընթացում անհրաժեշտ խորհրդատվությունը չտրամադրելու, բժշկական փաստաթղթերը չլրացնելու եւ չստանալու դեպքում բժիշկները կտուգանվեն 40-100 հազար դրամով։ Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» եւ Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքներում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի քննարկման ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը։
«Առաջարկում ենք փոփոխության ենթարկել 10-րդ հոդվածը, որով արգելվում է 12-22 շաբաթական հղիության արհեստական ընդհատումը: Նախատեսվում է, որ հղիության ընդհատման՝ օրենքով թույլատրման դեպքում, բուժաշխատողները պարտավոր են պատշաճ կերպով ապահովել բոլոր փաստաթղթերի առկայությունը, ինչպես նաեւ պայման է դրվում՝ հղիության թույլատրված ընդհատման դեպքում մորը մտածելու համար ժամկետ տալ, այն է՝ երեք օր։ Այս պայմանն առկա է աշխարհի շատ երկրներում։ Բուժաշխատողները, որոնք հղիության արհեստական ընդհատման գործընթացում անհրաժեշտ խորհրդատվությունը չեն տրամադրի, բժշկական փաստաթղթերը չեն լրացնի եւ չեն ստանա, կըուգանվեն 40-100 հազար դրամով»,- ասաց Արմեն Մուրադյանը։





























