Հունիսի 16-ին, ժամը 3-ին, ոստիկանության Մաշտոցի բաժնում հաղորդում է ստացվել, որ Դավիթաշեն 2-րդ թաղամասի 42 շենքի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել եւ մի քաղաքացու այրվածքներով տեղափոխել են հիվանդանոց:

Ժամը 03.55-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 1988 թ. ծնված Արման Ա.-ն եւ հայտնել, որ վնասվածքները ստացել է ծխախոտի կրակից բազմոցն այրվելու հետեւանքով:

Կատարվում է քննություն: