Հայաստանում հունիսի 13-ին տեղի ունեցած  «Օտար լեզու» առարկայի միասնական ընդունելության քննությունների նախնական արդյունքներն արդեն պարզ են:  NEWS.am-ին ԳԹԿ կենտրոնից տեղեկացրին, որ անգլերենից քննություն հանձնած 4581 դիմորդից միայն 260 դիմորդ է ստացել  առավելագույն 20 միավոր, իսկ 9.15 տոկոսը ստացել անբավարար, ֆրանսերեն առարկայից քննություն հանձնած 165 դիմորդից 20 միավոր է ստացել 13-ը, իսկ 3.3 տոկոսն` անբավարար, գերմաներեն առարկայից քննություն հանձնած 187 դիմորդից 18-ը ստացել է առավելագույն 20 միավոր, իսկ 8.02 տոկոսն անբավարար:

Հիշեցնենք, որ դիմորդները «Օտար լեզու» առարկայից քննություն են հանձնել հունիսի 13-ին: Մինչեւ այժմ դիմորդները քննություն են հանձնել նաև «Կենսաբանություն», «Աշխարհագրություն», «Ֆիզիկա», «Ընդհանուր պատմություն», «Հայոց լեզու եւ գրականություն», «Մաթեմատիկա» առարկաներից: