Մոսկվայում առայժմ առաջնային նախադրյալներ չեն տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար: Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

ԱԳՆ-ի ներկայացուցիչը մեկնաբանել է թուրքական ղեկավարության կողմից Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ նախագահին, վարչապետին եւ արտգործնախարարին ուղղված շնորհավորական ուղերձները: «Այդ ուղերձներում ոչ մի բովանդակային տարր չկա: Գործ ունենք զուտ արարողակարգային պրակտիկայի հետ», — ասված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքը: 

«Նախկինի պես, առաջընթաց չենք տեսնում ռուսական կողմի բազմիցս ներկայացրած  պայմանների առումով, որոնց դեպքում հնարավոր կլիներ խոսել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գոնե առաջնային նախադրյալների մասին», — ընդգծել է ԱԳՆ-ի ներկայացուցիչը: