Երեւանի կենտրոնում հունիսի 1-ին տաքսու սպանված վարորդ, տաքսի ծառայության տնօրեն 48-ամյա Արսեն Խանամիրյանի կինը չի ցանկանում մեկնաբանել ամուսնու հարազատների հնչեցրած մեղադրանքները իր հասցերին:
«Ես հրաժարվում եմ որեւէ բան ասել: Վերեւն աստված կա»,- NEWS.am-ին ասաց կինը՝ Ա. Դ-ն:
Արսենի եղբայրը NEWS.am-ին պատմել էր, որ սպանությունից առաջ նրա եւ Վահրամի միջեւ ծեծկռտուք է եղել կնոջ պատճառով, Վահրամը հիվանդանոց է տեղափոխվել, Արսենը՝ Ոստիկանություն: Ընտանիքի անդամներն ասում են՝ Արսենը կնոջ հետ շարունակել է ապրել միայն հանուն իրենց 3 երեխաների: Սպանությունից հետո նա տեղափոխվել է այլ վայր բնակության՝ երեխաներից 2-ին իր հետ տանելով:





























