Ստամբուլում անհայտ անձինք հարձակվել են բրիտանական Radiohead խմբի երկրպագուների վրա, որոնք հավաքվել էին տեղի խանութում նոր ալբոմ լսելու, հայտնում է BuzzFeed-ը:
Միջադեպը տեղի է ունեցել այսպես կոչված ինդի-երաժշտության Velvet Indieground խանութում (խաղարկում են The Velvet Underground խմբի անվանումը, իսկ Indie բառը նշանակում է «անկախ»): Նախնական տվյալների համաձայն, մեկ մարդ տուժել է:
Մարդկանց խումբը աղաղակներով մտել է տարածք եւ սկսել է ջարդուփշուր անել: Ամենայն հավանականությամբ նրանց դուր չի եկել մահմեդականների սրբազան Ռամադան ամսում գարեջուր խմելը եւ ռոք երաժշտություն լսելը:
Radiohead-ից արդեն մեկնաբանել են միջադեպը` իրենց աջակցությունը եւ սերը հայտնելով Ստամբուլում երկրպագուներին: Խումբը հույս է հայտնել, որ երբեւէ բռնության նման գործողությունները հեռավոր անցյալին կպատկանեն:





























