Շատերն են օգտվում առցանց ազատ հանրագիտարանից՝ Վիքիպեդիայից, որում արդեն ավելի քան 1.3 մլն հոդված կա: Սակայն դրա հիմնական առանձնահատկությունն այն է, որ ցանկացած ոք կարող է այնտեղ հոդված տեղադրել կամ խմբագրել:
Նման ժողովրդավարական մոտեցումը, սակայն, թերություններ ունի: Մասնավորապես, հոդվածներում հնարավոր են սխալներ՝ մտածված կամ պատահական:
Ահա մեկ օրինակ: «Երեւանի վարչական բաժանում» հոդվածում որպես մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղամաս նշված է... Բանգլադեշ:
Հավանաբար, սա որեւէ սրամիտի կատակն է: Այս հոդվածն արդեն երեք տարի առկա է համաշխարհային սարդոստայնում եւ, հավանաբար, կայքի բազմաթիվ այցելուներ են այն կարդացել: Մնում է հուսալ, որ Երեւանի քաղաքապետարանն ուշադրություն կդարձնի այդ «թյուրիմացությանը» եւ շտկումներ կկատարի հոդվածում:






























