Իրավապահները ձերբակալել են ավազակախմբի անդամներին, որոնք հեծանիվներով զինված հարձակումներ էին կատարում Լենինգրադյան շրջանում Սանկտ Պետերբուրգի թանկարժեք զարդերի խանութների եւ գրավատների վրա: Այդ մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Իրինա Վոլկը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
2015-ի սեպտեմբերին Լենինգրադյան շրջանի Կիրիշի քաղաքում ոսկեղենի խանութ թալանելու համար ձերբակալվել է չորս չարամիտ: Հինգերորդ հանցակցին բռնել են այս տարվա գարնանը, ասված է հաղորդագրության մեջ: Հետո ոստիկաններին հաջողվել է իմանալ այլ գողությունների մասին, որ իրականացրել էր այս ավազակախումբը. դրա մասնակիցների հաշվին 2015-ի մարտից հուլիս ընկած ժամանակահատվածում խանութների եւ գրավատան վրա վեց հարձակում կա: Գողոնի ընդհանուր գումարը կազմել է 9 մլն ռուբլի:
«Սանկտ Պետերբուրգում ոստիկանները բացահայտել են այն խմբին, որը թանկարժեք զարդերի խանութների եւ գրավատան վրա զինված հարձակումների շարք էր իրականացրել: Չարամիտները մի շարք դեպքերում հեծանիվներ էին օգտագործում որպես փոխադրական միջոց», — Վոլկի խոսքերն է մեջբերում մամուլի ծառայությունը:
Մեղադրյալների տներում խուզարկությունների արդյունքում առգրավվել է «Ռյուգեր Մարկ 3 Տագեր» ատրճանակ 8 փամփուշտով, տրավմատիկ «ԻԺ-79» ատրճանակ 7 փամփուշտով, 12/12 տրամաչափի զենք, «Սայգա» կարաբին, պնեւմատիկ ատրճանակ եւ մոնտաժման գործիք, նշել են գերատեսչությունից: Ավազակների մոտ նաեւ գողացված թանկարժեք զարդեր եւ Սանկտ Պետերբուրգի գրավատների գրավադրման ստացականներ են հայտնաբերվել:
Ավազակախմբի առաջնորդի եւ մասնակիցների նկատմամբ քրեական գործեր են հարուցվել, կասկածյալները ձերբակալված են, նշված է հաղորդագրության մեջ:





























