Այսօր` հունիսի 18-ին, կայացել է Յունիբանկի «Պարույր Սեւակ» նոր մասնաճյուղի բացման հանդիսավոր արարողությունը: Մասնաճյուղի հասցեն է` ք.Երեւան, Քանաքեռ-Զեյթուն, Պարույր Սեւակ N51/9: Մասնաճյուղի տարածքի ընտրությունը կատարվել է` ելնելով տվյալ բնակավայրում բանկային ծառայությունների նկատմամբ առկա պահանջարկից: «Պարույր Սեւակ» մասնաճյուղը նախատեսված է միայն ֆիզիկական անձ հաճախորդների համար, որպեսզի սպասարկման գործընթացը լինի ավելի հարմարավետ եւ արագ:
«Պարույր Սեւակ» մասնաճյուղը եւս աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով: Այսինքն ավանդի, սպառողական վարկի, բանկային քարտի ձեւակերպման, դրամական փոխանցման իրականացման կամ այլ գործարք կատարելու համար հաճախորդը պետք է դիմի բանկի ընդամենը մեկ աշխատակցի, որը արագ կիրականացնի գործարքը: Մասնաճյուղում տեղադրված են նաեւ շուրջօրյա աշխատող վճարային տերմինալ եւ բանկոմատ: Յունիբանկի տերմինալների միջոցով հաճախորդները կարող են ինքնուրույն կատարել բանկային հաշվի համալրում, վարկի մարում կամ կոմունալ վճարում:
«Յունիբանկը մշտապես մեծ ուշադրություն է հատկացրել մասնաճյուղային ցանցի ընդլայնմանն ու տարածքների բարելավմանը, հատկապես` ծառայությունների հասանելիության եւ որակի բարձրացման առումով: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից «մեկ քայլ» հեռավորության վրա մատուցելու սկզբունքը` ապահովելով դրանց հասանելիությունը բնակչության առավել մեծ զանգվածի համար: Այս տարվա առաջին եռամսյակում միայն մանրածախ վարկերի քանակը Յունիբանկում աճել է գրեթե 3 անգամ, ուստի հաճախորդների թվի ավելացմանն զուգընթաց, մենք պետք է ապահովենք արձր որակով սպասարկում: Առաջիկայում Յունիբանկը նախատեսում է բացել նման 20 նոր մասնաճյուղեր, որոնք, առանց հերթեր գոյանալու, կսպասարկեն միայն ֆիզիկական անձանց», - նշեց Յունիբանկի Վարչության նախագահ Վարդան Աթայանը:
Ներկայումս Յունիբանկը ներկայացված է 46 մասնաճյուղով եւ 54 պրոմո կետերով: Բանկը շարունակաբար ընդլայնում է մատուցվող ծառայությունների տեսականին` շուկայում առաջարկելով նաեւ ներդրումային գործիքներ: IPO-ի եւ պարտատոմսերի հաջող տեղաբաշխումից հետո, Յունիբանկը հայտարարեց բաժնետոմսերի երրորդ թողարկման մասին` հնարավորություն ընձեռելով բնակչության դառնալու բանկի բաժնետեր: Առաջարկի արդյունքում բանկը նախատեսում է տեղաբաշխել սովորական դասի մոտ 12.2 մլն բաժնետոմս, որոնց ընդհանուր արժեքը տեղաբաշխման գնով կկազմի 2.8 մլրդ ՀՀ դրամ: Մեկ բաժնետոմսի անվանական արժեքը կազմում է 100 ՀՀ դրամ, տեղաբաշխման գինը` 230 ՀՀ դրամ: Բաժնետոմսերի նվազագույն փաթեթը, որը կարելի է ձեռքբերել, կազմում է 1 մլն դրամ: Որպես բանկի բաժնետոմսերի մարքեթ-մեյկեր (շուկա ստեղծող) հանդես է գալիս «ԱՐՄԵՆԲՐՈԿ» ԲԲԸ-ն:
«Երկարաժամկետ ներդրումների նպատակով ձեռքբերեք Յունիբանկի բաժնետոմսերը, դարձեք բաժնետեր եւ օգտվեք լրացուցիչ եկամուտ ստանալու հնարավորությունից Մենք շարունակում ենք զարգացնել Յունիբանկը` որպես ժողովրդական բանկ, ներգրավելով հասարակությանը բանկի կառավարմանը եւ այդպիսով դարձնելով այն ավելի արդյունավետ եւ թափանցիկ», - ընդգծեց Վարդան Աթայանը:
Ի դեպ նշենք, որ բանկի բաժնետեր հաճախորդներին առաջարկվում է լոյալության փաթեթ, որն իր մեջ մասնավորապես ներառում է ավելի բարձր տոկոսադրույքներով ավանդներ` մինչեւ 8.2% տարեկան ԱՄՆ դոլարի եւ 15.5% ՀՀ դրամի դեպքում:































