Երեւանի Կենդանաբանական այգում հոկտեմբերի 29-ին առյուծի կողմից հարձակման ենթարկված՝ գիշատիչներին խնամող 35-ամյա Վարդան Գրիգորյանն արդեն վերադարձել է աշխատանքի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա մայրը՝ Գոհար Գրիգորյանը:
«Վերականգնողական բուժումից հետո արդեն վերադարձել է աշխատանքի, կենդանաբանական այգում է էլի աշխատում, բայց ավելի թեթեւ գործ է անում` տեխնիկական »,- ասաց տիկին Գոհարը` նշելով, որ Վարդանն արդեն լիովին ապաքինվել է եւ կարողնում է օգտագործել վնասված ձեռքը:
Նշենք, որ Վարդան Գրիգորյանն այժմ բուժում է ստանում Երեւանի «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում, որտեղ վիրահատվել է, նրա վիճակը կայունացել է, կյանքին վտանգ չի սպառնում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել ձախ բազկի պատռվածքներով:





























