2016-ին Հայաստանի բաշխիչ ցանցերում ԱԷԿ-ի էլեկտրակայանների ընդհանուր ծավալը կկազմի 35,9 տոկոս կամ 2 մլրդ 88 մլն կՎտ/ժ: Այդ մասին հաղորդվում է Հայաստանում 2015-16 եւ 2016-17 թթ-ի սակագնային սեզոններին (օգոստոս-հուլիս) էլեկտրաէներգիայի գեներացիայի եւ մատակարարումների կանխատեսումային հաշվեկշիռներում, որոնք կազմել է «Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատոր» ՊՓԲԸ-ն:
2017-ի առաջին 7 ամիսների ընթացքում բաշխիչ ցանցում ԱԷԿ-ից էլեկտրականության քանակը կկազմի 1 մլրդ 321,3 մլն կՎտ/ժ կամ դարձյալ մոտ 36 տոկոսը: Նշենք, որ 2016-ին ԱԷԿ-ը վերանորոգման կկանգնի սեպտեմբերի մոտ 20-ից մինչեւ նոյեմբերի 2-րդ տասնամյակի վերջ:
Իսկ 2017-ին կայանի պլանային դադարը նախատեսված է մայիս-հունիսին: Դա թույլ կտա այն փոխարինել ոչ թե ջերմակայաններով, այլ ավելի էժան` հիդոկայաններով:
Կայանի ամենաերկարատեւ դադարը նախատեսված է 2018-ին` 4 ամսով: 2019-ից կայանը կվերադառնա դադարների նորմալ գրաֆիկի (3 տարի 45-ական օր, 4-րդ տարի` 60 օր):





























