Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հունիսի 18-ին, ժամը 14.40-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Արգել գյուղի Ամառանոցներ 22 փողոցի մոտ քաղաքացին ընկել է Հրազդան գետը. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները 47-ամյա Ա. Ն.-ին մոտեցրել (մոտ 100մ) են շտապօգնության ավտոմեքենային:

Տուժածը տեղափոխվել է Երեւանի «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: