Հանրապետության տարածքում` հունիսի 20-ին‵ գիշերը եւ օրվա երկրորդ կեսին շրջանների զգալի մասում, սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ: 

Քամին՝ հարավ-արեւմտյան 2-7 մ/վրկ արագությամբ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում‵ 15-20 մ/վրկ: 

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա։

Ինչպես NEWS.am-ին հայտնել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում հունիսի 20-ին գիշերը եւ օրվա երկրորդ կեսին սպասվում են կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կդիտվի +15+17, իսկ վաղը ցերեկը՝ +29+31 աստիճան տաքություն։

Ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,

Կոտայքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,

Գեղարքունիքում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,

Լոռիում՝ գիշերը` +1+15, ցերեկը` +20+24,

Տավուշում՝ գիշերը` +14+19, ցերեկը` +25+30,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը` +15+17, ցերեկը` +28+30,

Արարատում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +29+31,

Արմավիրում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +29+31,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը` +8+13, ցերեկը` +17+22,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը` +15+18, ցերեկը` +29+31,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +30+32,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը` +10+13, ցերեկը` +20+25,

Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը` +16+19, ցերեկը` +28+31։