ՌԴ Քննչական կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը «Վեստի ՖՄ» ռադիոկայանի եթերում հայտնել է, որ Կարելիայի Հանրապետության Սյամօզերո լճում երեխաների մահվան գործը կփոխանցվի ՌԴ ՔԿ կենտրոնական ապարատին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
«Որոշում է կայացվել գործը փոխանցել ՌԴ ՔԿ կենտրոնական ապարատին»,– ասել է նա եւ հավելել, որ գործով ձերբակալվել է եւս մեկ հրահանգիչ։
Ավելի վաղ Մարկինը հայտնել էր, որ գործով կա 4-րդ ձերբակալվածը։
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել հունիսի 18-ին Կարելիայի Հանրապետության Սյամօզերո լճում։ 51 հոգուց բաղկացած խումբը՝ հիմնականում երեխաներ, հայտնվել էր փոթորկի մեջ, որի հետեւանքով զոհվել էր 14 երեխա։





























