Հայաստանի բնակիչները, որոնք աչքի չեն ընկնում ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջներին հետեւելու կարգապահությամբ, տեսախցիկների եւ ոստիկանների բացակայության դեպքում ավելի շատ են խախտում կանոնները:
Հետաքրքիր օրինակ է Երեւանից ոչ հեռու գտնվող Էջմիածին քաղաքը: Այստեղ ոչ միայն կարելի է ցանկացած հատվածում շրջադարձ կատարել, այլեւ կայանել «կանգառն արգելված է» նշանի անմիջական հարեւանությամբ:
Քաղաքում երթեւեկող ճանապարհային ոստիկանության պարեկները չեն արձագանքում զանգվածային խախտումներին: Ի դեպ, կայանման արգելքի տրամաբանությունը դեպքերի մեծ մասում այնքան էլ հասկանալի չէ:
Ստացվում է, որ ճանապարհային նշանների տեղադրման ծախսերն ամենեւին էլ արդարացված չեն:




























