Ռուսաստանը Ադրբեջանում դեղագործական արտադրություն կսկսի: Համապատասխան հռչակագիրը ստորագրվել է հունիսի 20-ին Բաքվում, «Վիտա Ա» ադրբեջանական ներդրումային ընկերության ու ռուսական «Ռ ֆարմ» ընկերության միջեւ՝ ադրբեջանա- ռուսական բիզնես ֆորումի շրջանակում: Լրագրողների հետ հարցազրույցում «Գործնական Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսեյ Ռեպիկը հայտնել է, որ «նոր ձեռնարկության կառուցման ուղղությամբ որոշակի աշխատանքները կսկսվեն այս տարի» մեջբերում է ՏԱՍՍ-ը:
«Սա վայկյանական գործըթնաց չէ: Սա բարդ տեխնոլոգիական արտադրություն է: Բայց մենք հույս ունենք, որ գալիք տարի կիրականացվի արտադրության առաջին փուլը»,- ասել է Ռեպիկը: Նրա խոսքով ներդրումների ծավալները կկազմեն «տասնյակ միլիոններ առաջին իսկ փուլում»: Ռեպիկը հայտնել է, որ նախագծի իրականացման համար ստեղծվել է «Խայաթ Ֆարմ» համատեղ ձեռնարկությունը:
«Ադրբեջանի համար ինչպես երբեք կարեւոր է տնտեսության դիվերսիֆիկացիայի տարրը: Ռուսաստանը նույնպես այդ նույն իրավիճակին է բախվել: Իրոք հիմա աճի հումքային մոդելները կասկածի տակ են հայտնվել: Մեր երկրները մեծ փորձ ունեն հումքային բլոկի ոլորտում: Բայց էներգակիրների գների փոփոխականությունից առաջացած տատանումների նկատմամբ խոցելի չլինելու համար մեզ համար, ինչպես երբեք, կարեւոր է զարգացնել ոչ հումքային բիզնեսը, ոչ հումքային արտադրությունը»,- ասել է «Գործնական Ռուսաստանի» ղեկավարը: Նա շեշտել է, որ վերջին տարիներին Ռուսաստանում դեղագործական ոլորտը ունի ամենաբարձր արտադրողականությունը», ինչը թույլ է տալիս ստեղծել Ադրբեջանում, որը «երկար ժամանակ հաջողությամբ աշխատում է քիմիայի ու նավթային քիմիայի ոլորտում, մի ձեռնարկություն, որը ոչ միայն համաշխարհային տեխնոլոգիաների տրանսֆերի՝ այլեւ հենց այստեղ նման տեխնոլոգիաներ ստեղծելու վրա է հիմնվելու»:
Ձեռնարկությունն նախատեսվում է կառուցել Ապշերոնյան շրջանի տարածքում՝ Բաքվի արվարձանում: Հիմա համապատասխան բանակցություններ են վարում»,- հայտնել է Ադրբեջանի էկոնոմիկայի փոխնախարար Նիյազի Սաֆարովը:
Բիզնես ֆորումի շրջանակում Ադրբեջանի արտահանման ու ներդրումների հիմնադրամն ու «Գործնական Ռուսաստան» համառուսաստանյան հասարակական կազմակերպությունը ստորագրել են հռչակագրեր ՝ թե Մոսկովյան շրջանի տարածքում, թե Ադրբեջանի տարածքում արդյունաբերության ու գյուղատնտեսության մեջ ներդրումային նախագծերի խրախուսման մասին, նաեւ ԱԶՊՐՈՄՈ-ի ու Ադրբեջանի ՎՏԲ բանկի (ռուսաստանյան «ՎՏԲ»-ի դուստր բանկի) համագործակցության մասին:





























