ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, հունիսի 17-ին՝ ժամը 12:30-ի սահմաններում, օպերատիվ տվյալներն իրացնելով, դատապարտյալ Ն. Վ.-ի անվամբ քաղաքացի Ս. Պ.-ի կողմից բերված սառնարանի զննությամբ թաքստոցից հայտնաբերել եւ առգրավել են 6 բջջային հեռախոսի ականջակալ, 8 լիցքավորման սարք եւ 9 բջջային հեռախոս:
ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից NEWS.am-ին հայտնում են, որ փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:





























